44-օրյա պատերազմի պարտության առումով թերեւս հանգուցային կետը, կամ գլխավոր պատճառը մեկն է՝ Թուրքիա. Հակոբ Բադալյան

Հայկական պետությունը չի կարողացել լուծել իր գլխավոր խնդիրը, որն ամենեւին Ադրբեջանի նավթը կամ սպառազինությունը չէր: Գլխավոր խնդիրը Թուրքիան էր, ֆեսյբուքի էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Պատերազմի եւ պարտության պատճառների վերաբերյալ քննարկումները անկասկած շատ կարեւոր են: Իհարկե ապշեցնում են մարդիկ, կարծես թե լուրջ մարդիկ, որոնք նաեւ լուրջ դեմքով փորձում են վերլուծել պարտության ռազմական ասպեկտներ, ունենալով ընդամենը դրվագային տեղեկություններ, թեկուզ ամենաառաջին ձեռքից: Բայց, այդ իմաստով ամենագետության սինդրոմը մեզ արդեն չի զարմացնում վաղուց:

Քննարկումները շատ կարեւոր են, սակայն 44-օրյա պատերազմի պարտության առումով թերեւս հանգուցային կետը կամ գլխավոր պատճառը մեկն է՝ Թուրքիա: Հայկական պետությունը չի կարողացել լուծել իր գլխավոր խնդիրը, որն ամենեւին Ադրբեջանի նավթը կամ սպառազինությունը չէր: Գլխավոր խնդիրը Թուրքիան էր: Եվ մենք չենք կարողացել լուծել այդ խնդիրը:

Հետին թվով խելացի լինելը անշուշտ բավականին հեշտ է, բայց, եթե մենք կարողանայինք ձեւավորել «մարտունակ» քաղաքական միտք եւ բովանդակություն՝ ինստիտուցիոնալ մակարդակում, գուցե կգայինք նաեւ Թուրքիայի խնդրի լուծման: Դրա մասին պարբերաբար խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուծման մի փորձ արեց Սերժ Սարգսյանը, բայց ապարդյուն՝ մի շարք պատճառներով:

Ընդ որում, անկասկած է, որ Հայաստանը չէր կարող գտնել Թուրքիայի խնդրի ռազմական լուծում: Իսրայելի օրինակ պետք չէ բերել, որովհետեւ Հայաստանը չուներ տարեկան այն միլիարդավոր դոլարների աղբյուրը, որ ուներ Իսրայելը ԱՄՆ-ից, Գերմանիայից՝ որպես փոխհատուցում:

Թուրքիայի խնդիրը ներկայումս էլ շարունակում է լինել մեզ համար առանցքային: Դա չի նշանակում, որ չունեն այլ լուրջ խնդիրներ: Բազմաթիվ են, բայց Թուրքիան այստեղ ելակետային է եւ «մեխ», մենք որեւէ խնդրի խորքային լուծման չենք մոտենա, առանց Թուրքիայի հարցում լուծման մի քանի հիմնարար սցենար ունենալու » ,- գրել է Հակոբ Բադալյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Հաջորդը

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. սեպտեմբերի 20-26-ը (2021թ.)

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական հակամարտության նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը թուլանում է

Ուկրաինայի նախագահն այս դիրքորոշումը հայտնել է ուրբաթ օրը Կիևում՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես…
Դիտել

Ճապոնիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի մերձակայքում

Տոկիոն Պեկինից պահանջում է անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի տարածքում, որոնց ընթացքում հրթիռներ են արձակվել, այդ թվում՝ Ճապոնիայի բացառիկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share