6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» ավտոբուսի նկար է հրապարակել եւ հետեւյալ գրառումն է արել.

«Մեր նոր ավտոբուսներն այս տեսքը կունենան։

Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։

CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։

Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»,- գրել է Հայկ Մարությանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը պատասխանել է Ադրբեջանին. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռներ չեն արձակվել

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիեւին

Առնչվող նյութեր
Դիտել

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձավ Հայաստան և կալանավորվեց

Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան…
Դիտել

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share