6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել ՀՀ բանկային համակարգ. ԿԲ նախագահ

Մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան, խնդիր ունեն բանկային հաշիվների բացման հետ կապված:

ԿԲ նախագահը Հայաստանի բանկերի մոտեցումը բավականին ճիշտ է գնահատում, բանկերի կողմից նոր հաճախորդների ներգրավումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն:

«Դա նշանակում է, որ բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ նրանք տրանզիտ հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ն: Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանում: Եթե բանկերի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների համար իրականացվող մեխանիզմ, այդ պարագայում բնականաբար բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում մոտ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները

Հաջորդը

Կանխատեսվում է, որ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման,…
Դիտել

Օդեսայում ապամոնտաժել են Եկատերինա II-ի հուշարձանը

Օդեսայում քանդել են Օդեսայի հիմնադիր, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի արձանը։ Լուսանկարները Telegram ալիքում հրապարակել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի…
Դիտել

Մակրոնը ներկա կլինի Ֆրանսիա-Մարոկկո խաղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատարում ներկա կլինի աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղին։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share