7 ոսկե և 3 արծաթե մեդալ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով:

10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 557 միավորով:

Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):

Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Գերազանց արդյունք է ցույց տվել նաև Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, ով, խոցելով 573 միավոր, գրավել է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10 մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում (1 տղա+1 աղջիկ) խոցել է 290 միավոր:

Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրել է ուսումնամարզական հավաք, ինչի ավարտից հետո մեկնել է Եվրոպայի առաջնությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձնահյուսի պատճառով ճանապարհ է փակվել

Հաջորդը

Առուշ Առուշանյան ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…
Դիտել

Վարչապետը հայտարարել է, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում…
Դիտել

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի Գյումրիում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունից հետո…
Դիտել

Տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղղված ևս մեկ քայլ

Երևանի քաղաքապետը տեղեկություններ է հայտնել տրանսպորտային համակարգի նոր գորրնծանական քայլերի մասին։ «Հարգելի երևանցիներ,Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share