ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններըդժվարանցանելիեն:

Կոտայքի և Լոռու, Արագածոտնի (բացի Թալին քաղաքից) մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է։ Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
5
Share