«Սև Բախ Արցախը» Բեռլինում

Արցախի մասին պատմող «Սև Բախ Արցախ» ֆիլմը կմնա Բեռլինի միջազգային կինոփառատոնումի ծրագրում. Ադրբեջանում այն անվանում են քարոզչություն ընդդեմ իրենց երկրի: Այս մասին հայտնում է Focus.ua-ն հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

«Մենք հասկանում ենք, որ «Սև Բախ Արցախ» ֆիլմը մեր փառատոնում անդրադառնում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության մի շարք խնդիրների և զգայուն հիշողությունների… Չնայած դրան, ֆիլմը կմնա մեր ծրագրում, քանի որ ֆիլմարտադրողներին թույլ չտալ խոսելն առաջ գնալու ճանապարհ չէ», – ասել են կինոփառատոնի կազմակերպիչները:

Ֆիլմի նկարագրության մեջ նշվում է, որ դրա ստեղծողներ Այրին Անաստասը և Ռենե Գաբրին աշխատում են ժամանակի տարբեր շերտերով, որպեսզի գնահատվի ժամանակի ազդեցությունը մարդու ընկալման վրա և անցյալի կադրերը վերագնահատելու հնարավորություն ընձեռնվի: Ֆիլմում օգտագործվում են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները՝ փորձարկելով ժապավենի հնչողության ձայնը:

Ֆիլմի գործողությունները բաժանված են 13 գործողությունների, որոնցում բարձրացվում է ինքնության, պատկանելիության հարցը: Բոլոր ակտերը միահյուսված են՝ ցուցադրելով տարածքի լանդշաֆտները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Արա Այվազյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի  դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում…
Դիտել

ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը․ Աննա Նաղդալյան

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակը Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված…
Total
5
Share