«Թամզարան» նորովի մեկնաբանությամբ

Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Երաժշտության գործիքավորման հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ Youtube-ում տեղադրված հոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովընդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Երեւանում սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է…
Total
3
Share