Կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է առաջ գնալ, և այդ առաջ գնալու ձևն այն է, ինչն այսօր քննարկումների փուլում է. դա մեր տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է։

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», – հայտարարեց վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։

«Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել», – ասաց վարչապետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է.Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի…
Դիտել

Հայաստանին ռուսական գազը ժամանակավորապես կմտակարարավի Ադրբեջանի տարածքով

Ռուսական «Գազպրոմ էքսպորտ»-ը և ադրբեջանական SOCAR ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր են կնքել «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային նորոգման…
Total
2
Share