Մեր զոհերի թիվը չի անցնի 4000-ից․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի, :

«Այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի: Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ», ասաց Փաշինյանը:

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի», ասաց Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Փորձագետների կարծիքը՝ շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամն այս շաբաթ կրկին չհանգուցալուծվեց։ «Ազդագիր» կայքը ամփոփել է շաբաթվա ընթացքում տեղի ոււնեցած սահմանային իրադարձությունները եւ…
Դիտել

ԱՄՆ շարունակելու է դիտարկել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը․ ԱՄՆ պետքարտուղար

Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ…
Total
1
Share