Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է տարածաշրջանի զարգացումներին։

«Ադրբեջանի նախագահն, ինչ-ինչ իրողություններից ելնելով, հրապարակավ սպառնում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Հայաստանի հետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը… Պարզ է, որ ոչ առանց Թուրքիայի գիտության… Միաժամանակ ուկրաինական բանակը Դոնբասին սահմանակից մարտագծում կենտրոնացնում է մեծաթիվ ուժեր ու միջոցներ, այդ թվում, խոսք է գնում նաև թուրքական արտադրության զինատեսակների մասին…

Թուրքիան, ինչպեսև Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար… Այս և էլի մի շարք փաստերի համադրումից պարզ է դառնում, որ շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը…

Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպաններ»,- գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

ՀՀ քաղաքացիները Արցախում կծառայեն միայն կամավորության սկզբունքով․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ…
Դիտել

Խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախում շարունակվում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ռուս սակրավորները: Խաղաղապահներն…
Դիտել

Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել…
Total
13
Share