Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է ադրբեջանական հերթական վանդալիզմը

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի տարածած հայտարարությունում ասված է․

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է»: Ասված է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ BBC-ն ռեպորտաժ է հրապարակել «Լեռնային Ղարաբաղը. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով։ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է եւ պարզել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Հետաքրքիր է՝ Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրվողներն էլ ե՞ն ինտեգրվելու թյուրքալեզու երկրների շարժմանը. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման եւ Հայաստանում տեղի…
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանության աննախադեպ դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության,…
Դիտել

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:…
Total
393
Share