«ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդես` Ազգային պատկերասրահում

Առաջին անգամ Հայաստանում արվեստասերները հնարավորություն ունեն տեսնելու ջրանկարի խոշորագույն վարպետ, ճարտարապետական բնանկարի հիմնադիր Արշակ Ֆեթվաճյանի ստեղծագործությունները։

Ֆեթվաճյանի շուրջ 20 մատիտանկար աշխատանքները առաջիկա 10 օրերի ընթացքում կցուցադրվեն Ազգային պատկերասրահում։ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսում տեղ գտած նկարներում հիմնականում պատկերված են Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատն ու Սանահինը:

Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասների և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը:

Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում ցուցադրված գծանկարները Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ:

Մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը։

«Ժամանակի ընթացքում Ֆեթվաճյանի արձանագրած կոթողներն ավերվել են, և կարելի է համարել, որ մատիտանկարները բացառիկ պատմավավերագրական նյութ են ուսումնասիրողների համար», ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…
Դիտել

Կդադարեցվի տրանսպորտային թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի…
Total
3
Share