Հայտնի են «Օսկար 2021»-ի դափնեկիրները

Ամերիկյան «Օսկար 2021» կինոմրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման:

Էնթոնի Հոփկինսը ճանաչվել է լավագույն դերասան «Հայրը» ֆիլմում դերի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակը ստացել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Մանկ» (Mank) ֆիլմը։

Լավագույն սցենարի համար՝ Էմիրալդ Ֆեննելի «Հուսադրող աղջիկը» (Promising Young Woman) ֆիլմը։

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Կալուան, լավագույն դերասանուհի՝ Յուն Յո Ջոնը։

Լավագույն անմիացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգի» մուլտֆիլմը։ Թոմաս Վինտենբերգի «Druk» ժապավենը ճանաչվել է լավագույն արտասահմանյան ֆիլմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Վրաստանում ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաների շարք

Վրաստանում ընդդիմադիրները քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալու բանակցությունները խափանելու համար մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, հայտարարել է…
Total
21
Share