Քիմ Քարդաշյանի անունով գնված հռոմեական արձանը պահանջում են վերադարձնել Իտալիա

Քիմ Քարդաշյանի անունով գնված հռոմեական արձանը պահանջում են վերադարձնել Իտալիա։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա չի մասնակցել 1-2-րդ դարերի արվեստի գործեր երկիր ներմուծելու փորձին:

ԱՄՆ հետաքննում է հին հռոմեական արձանը երկիր ներմուծելու փորձը: Այն ներկայացնում է իգական սեռի  ստորին կեսը, որը քանդակազարդվել է մեր թվարկության 1-2-րդ դարում: Քանդակը Լոս Անջելեսի նավահանգստում առգրավվել էր դեռ 2016 թվականին:

Իտալիայի իշխանությունները պնդում են, որ քանդակը գողացել են իրենց երկրից: Նրանք պահանջում են արտեֆակտը վերադարձնել հայրենիք: Անցյալ շաբաթ դատական հայց էր ներկայացվել Լոս Անջելեսի դաշնային դատարան:

Փաստաթղթերում Քիմ Քարդաշյանը նշված էր որպես քանդակի ստացող: Քիմի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա առաջին անգամ է լսում այդ քանդակի մասին, և որ նրա անունն առանց թույլտվության օգտագործվել է խաբեբաների կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի պատրաստակամության…
Total
22
Share