Այսօր աշխարհահռչակ մաեստրո Շառլ Ազնավուրը կդառնար 97 տարեկան

Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք․ Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ստեղծագործական կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, նեապոլիտաներեն ձայնագրել է մոտ 1200 երգ: Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

1995 թվականից սկսած Ազնավուրը ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Բոլոր խնդիրների լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է․Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։ «Ադրբեջանական կողմը…
Total
0
Share