Վնասներ քամու հետևանքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն. ՀՀ նախագահ

Հայաստանի համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն ընդդեմ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների, իսկ միջազգային կառույցներն առավելագույնս…
Total
246
Share