ՌԴ ԱԳ նախարար․ ԼՂ կարգավիճակի հարցը հիմա չպետք է արծարծել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրոն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց հիմա պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու վրա։ Լավորվի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես Հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնացել։ Դա պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար պետք է ոչ թե արծարծեն կարգավիճակի խնդիրը, այլ գործակցեն վստահության միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որ հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Այդ ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, մի քանի տարուց, եթե նման կյանք հաստատվի, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի», – ասել է Լավրովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
0
Share