ԱՄՆ շարունակելու է դիտարկել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը․ ԱՄՆ պետքարտուղար

Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում ՝ ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվող լարվածության ֆոնին։

Ադրբեջանին ռազմական օգնության մասին հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել է նաև երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, որով նախատեսվում է, բացառության կարգով, շարունակել օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ մարմինն այս որոշման մասին հայտարարել էր մայիսին:

«Մենք կշարունակենք այդ հարցը քննարկել»,- հայտարարել է Բլինքենը:

«Ես ակտիվ աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում փոխհամաձայնության վրա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները…
Դիտել

Խոզնավար գյուղի հատվածում առաջացած ադրբեջանցիներին ՀՀ զինծառայողները հետ են ուղարկել ելման դիրքեր

Հայաստանի զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի…
Total
0
Share