Երեւանի մի քանի շենքեր այլեւս գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում չեն

Կառավարության 2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 958-Ն որոշման ցանկից հանվեցին Պուշկինի 4 տուն․ Պուշկինի 8․ Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։ Այս որոշումը գործադիրը ընդունել է այսօրվա նիստի ժամանակ։

Նույն որոշմամբ «Դոլմամա» ռեստորանի շենքի տարածքը, որի շուրջ վերջին շրջանում հանրային մեծ աղմուկ էր բարձրացվել, ևս հանվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։

«Սա հայտնի Դոլմամայի շենքի տարածքներն են, բավական երկար գործընթաց է անցել»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ավինյանի խոսքով նաև հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը՝ որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել 2013 թվականի կառավարության որոշումից։

«Նման պատմամշակութային շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումն ընդունելի չէ մեր կառավարության համար»,- ասաց Ավինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ․Վահան Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ «Վիճակագրական կոմիտեն…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Երեւանի քաղաքապետին

Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում…
Total
0
Share