Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդրին եւ «Ֆեյսբուքում» գրել․

«Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհատվածի անվտանգության ապահովման և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։

Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։ Սակայն սրանց «բանավոր փոխըմռման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  քարտուղարներ Արմեն Գրիգորյանի…
Total
0
Share