Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ Քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին, ժամը 20:00-ից հետո:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Խոշոր հրդեհ Մասիսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ մայիսի 22-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս…
Դիտել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են…
Total
0
Share