Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Ադրբեջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված Շուշայի հռչակագրի շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով NTV հեռուստաալիքին։

«Բազայի ստեղծման տարբերակը դուրս չի գալիս ստորագրված հռչակագրի դրույթներից: Այս հարցի զարգացումը հնարավոր է եւ այն կարող է մշակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում», – ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այս պահին առաջնայինը Ադրբեջանի սահմանի երկայնքով անվտանգության երաշխիքների ապահովման և դրա պաշտպանության խնդիրն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Երեւանի Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել․ ՀՀ ոստիկանություն

Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր…
Total
1
Share