Եվրո-2020․Նիդերլանդներն ապահովեցին տեղը 1/8 եզրափակչում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության  երկրորդ տուրում C խմբից միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդները և Ավստրիան:

Ամստերդամի Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտում կայացած խաղում հաղթեց Նիդերլանդների հավաքականը։ Առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Դեպայը: Իսկ երկրորդ կեսի 67-րդ րոպեին Դումֆրիսը խփեց երկրորդ գոլը:

Երրորդ տուրում Ավստրիան կմրցի Ուկրաինայի, իսկ Նիդերլանդները` Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Խաղերը կկայանան հունիսի 21-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է տարածաշրջանի զարգացումներին։ «Ադրբեջանի…
Total
1
Share