ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1988 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր (Տ․ Դ․, ծնված 1989 թ. և Մ․ Թ․, ծնված 2019 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և Տ․ Դ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ Մ․ Թ․-ինը՝ միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև սահմանազատել են տարածքը և փակել «Opel astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Հայտնաբերվել է եւս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և…
Total
1
Share