Լավրովը թուրքական ռազմաբազաների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների հնարավոր ստեղծման մասին հաղորդագրությունները: ՌԴ ԱԳ նախարարը դրանք շշուկներ է համարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք քննարկել այդ հարցը և շշուկները չենք մեկնաբանում», – ասել է Լավրովը։

Ավելի վաղ Ադրբեջանում թուրքական բազա բացելու հնարավորության մասին խոսել էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
15
Share