Արտասահման ուղարկված աճյունների 20-ից ավելի փորձանմուշ կա

Արցախի 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների ավելի քան 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշել է նախարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
1
Share