Վաղը Հայաստանը կգնա ընտրության

Աղմկոտ քարոզարշավից հետո այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար լռության օր է։ Վաղը Հայաստանը կգնա ընտրության։

Քարոզարշավի ընթացքում ընտրություններում ֆավորիտ համարվող ուժերը թերեւս ոչ այնքան ծրագրային պայքար տարան, այլ ուղղակի ավելի անցան մարդկային եւ բարոյականության կարմիր գծերը՝ ավելի խորացնելով հետպատերազմյան շրջանում հասարակության քաղաքական բեւեռվածությունը, ավելի բաժանելով հասարակությունը տարբեր ճամբարների։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդանական ընտրությունները թերեւս աննախադեպ են Հայաստանի պատմության ընթացքում։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի նախկին եւ ներկա բոլոր ղեկավարները։

Տարբեր սոցիոլոգիական հարցումները եւ քարոզարշավի ընթացքը թերեւս ցույց տվեցին, որ ընտրությունը հեշտ չի լինելու։ Իսկ բարդ ընտրությունները նաեւ հետընտրական սրացումներ են կանխատեսում։

Անկախ տարբեր սոցիոլոգիական հարցումներից ակնհայտ է, որ հասարակության զգալի մասը անորոշության մեջ է եւ հստակ դեռ չի որոշել, թե որ ուժին է տալու ձայնը։ Թերեւս հասարակության հենց այդ հատվածի ձայնն էլ որոշիչ կդառնա, թե ինչպիսին կլինի հունիսի 21-ի լուսաբացը։

Արդեն մի քանի ամիս Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը վտանգված է արտաքին ուժերի կողմից եւ շատ կարեւոր է, որ այս ընտրությունները հիմք չհանդիսանան մեր պետականությունն ու ինքնիշխանությունը ներսից տապալելու համար։

Աստված պահպանի Հայաստանը եւ հայ ժողովրդին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Թ․Պողոսյան. Սխալը նրա մեջ է, որ այդպես էլ քաղաքական պատասխանատվություն որեւէ մեկը չկրեց

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի գլխավոր խնդիրը գալիս է նրանից, որ պարտված իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն զգային եւ…
Total
46
Share