Տաջիկստանի հարցում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են. Լավրով

Աֆղանստանում իրավիճակը կտրուկ լարվում է, այս մասին ria.ru կայքի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Աֆղանստանի եւ Տաջիկստանի սահմանի իրավիճակի հետ կապված հարցին։

Ըստ Լավրովի ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում:

«Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», – ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Լավրովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Մարտի 22-ի առավոտյան ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Ցյուրիխ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն…
Total
23
Share