Պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով․ՌԴ նախագահը Ալիեւին

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՌԴ նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ ընդգծելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»:

«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, – իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, – ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

«Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար․ ՀՀ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար։ Ներկա պահին…
Դիտել

Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի․Ժուրեմ Պողոսյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարություն էր տարածել կապված սահմանային միջադեպի հետ եւ իշխանություններից պահանջել՝ հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել…
Total
1
Share