Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել» մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու.Վահան Քերոբյան

2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։

Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել» մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,- Ֆեյսբուքում գրել է Քերոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Մինչեւ ապրիլի 5-ը Արցախում պատրաստ կլինեն ռուս խաղաղապահների շարժական նոր ավանները

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, բացի այդ զորախմբի համար շարժական…
Total
1
Share