Տոկիո 2020․ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0:

Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի…
Total
12
Share