Հրդեհ Նռնաձոր գյուղում

Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Մեղրիի անտառտնտեսության» մասնաճյուղի 15 աշխատակից։

Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Հայտնաբերվել է եւս 4 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և…
Դիտել

Չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ…
Total
1
Share