Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ»։

ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
2
Share