Հայաստանը պարտվեց Գերմանիային

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր մրցեց Գերմանիայի ընտրանու հետ։ Գերմանիայում կայացած հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով՝ 6։0 հաշվով։

Սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս մեկ խաղ։ Սեպտեմբերի 8-ին՝ մեր ընտրանին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային ընտրանին ընդգրկված է J խմբում Գերմանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Անցկացրած 5 խաղից հետո Խոակին Կապառոսի թիմը 10 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Total
6
Share