Նախատեսվում է Մոն Դը Մարսանում անցկացնել հայկական մշակույթի փառատոն

Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանն այսօր` սեպտեմբերի 10-ին, ընդունել է Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ գլխավորությամբ Մոն Դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից։

Ռուբեն Սանոյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով և սպորտով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:

Շառլ Դայոն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կիսվել քաղաքից ստացած տպավորություններով, ապա անդրադարձել իրենց նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսում են Մոն Դը Մարսանում անցկացնել հայկական մշակույթի փառատոն` համագործակցելով Ֆրանսիայում բնակվող և ծագումով հայ արվեստագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Մոն դը Մարսանի և Գյումրու միջև քույր քաղաքների հուշագիր ստորագրելու, դրա ընթացակարգերի, անհրաժեշտ աշխատանքների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործակցության և քույր քաղաքների հուշագրի ստորագրման նախաձեռնությունը հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու:

Հանդիպումից հետո հյուրերը եղել են նաև Գյումրու պատմության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, ապա շրջել քաղաքում, եղել են նաեւ Սեւ Բերդում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Հրդեհ ՊՆ պահեստներում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Total
0
Share