ՀՀ 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն

ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ` շուրջ 2 միլիարդ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրատվական հոսքերի ծառայության բաժնից։

Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի` 27 միավորված համայնքներ։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։

Ծրագրի արդյունքում խնայված միջոցները համայնքները կծախսեն օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Ով կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգող Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց…
Total
5
Share