Հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից։

Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների պարագայում առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացման կարեւորությունը:

Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված տարաձայնություններով. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը։ Այդ կապակցությամբ նա գրառում է արել ֆեյսբուքում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին…
Total
1
Share