Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը։ Մասնավորապես, կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։ Այս դեպքում կտրվի բնակարանի գնման վկայագիր։ Կփոխհատուցվի տան վերանորոգման գումարը։ Փոխհատուցվելու են նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ 

Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա. 

«Ալավերդում մեկ շենք կա՝ 16 բնակարանից բաղկացած։ Իրականում այդ 16 բնակարանից միայն 6-ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել։ Բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները՝ ևս 10 բնակարանատեր։ Իսկ առանձնատների թիվը ճշտվում է. մեզ 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»։

«Իսկ մյուս մարդկանց հատկացնում ենք գումար, որ հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն ու վերադառնան ապրելու»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնել է, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պրոցեսը կազմակերպել այնպես, որ «մարդկանց քաշքշուկների մեջ չգցենք». «Նախ՝ օնլայն դիմելու հնարավորություն ստեղծենք, իսկ հասկանալով, որ մարզում գուցե մարդիկ օնլայն դիմելու հմտություն ու հնարավորություն չունենան, այնպես անենք, որ մի քանի անգամ մարդկանց չտանենք-բերենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ

Հաջորդը

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին Արցախի Հանրապետության…
Դիտել

Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա…
Դիտել

Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share