Լիբանանում եւ Քուվեյթում արգելվել է «Բարբի» ֆիլմը՝ համասեռամոլությունը քարոզելու պատճառով

Լիբանանի մշակույթի նախարար Մոհամմադ Մորթադն արգելել է «Բարբի» ֆիլմը կինոթատրոններում՝ պատճառաբանելով, որ այն «նպաստում է համասեռամոլությանը» եւ հակասում է կրոնական արժեքներին, հայտնում է Reuters-ը։

Մորտադայի որոշման մեջ ասվում է, որ ֆիլմը «նպաստում է համասեռամոլությանը եւ սեռական փոխակերպմանը» ու «հակասում է հավատքի եւ բարոյականության արժեքներին»՝ նսեմացնելով ընտանիքի կարևորությունը:

Այս որոշման հիման վրա ներքին գործերի նախարար Բասսամ Մավլավին իր հերթին խնդրել է Գլխավոր անվտանգության գրաքննության կոմիտեին, որը պատկանում է Ներքին գործերի նախարարությանը եւ ավանդաբար պատասխանատու է գրաքննության որոշումների համար, ուսումնասիրել ֆիլմը եւ տալ իր առաջարկությունները:

Նույն օրը ավելի ուշ Քուվեյթը հետեւեց Լիբանանի հետքերին՝ ասելով, որ արգելել է «Բարբի» եւ «Խոսիր ինձ հետ» սարսափ ֆիլմերըը՝ պաշտպանելու «հասարակական էթիկան եւ սոցիալական ավանդույթները»:

Ֆիլմը, որտեղ խաղում են Մարգո Ռոբին ու Ռայան Գոսլինգը, պատմում է Բարբիի արկածների մասին իրական աշխարհում։ Հուլիսի 21-ի պրեմիերայից ի վեր ֆիլմի համաշխարհային դրամարկղային եկամուտը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Հաջորդը

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Սիսիանի հատվածից մինչև Տաթև նոր ճանապարհ կունենանք. Գնել Սանոսյան

Պետական բյուջեից 4 մլրդ 750 մլն դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրին։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա…
Դիտել

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի…
Դիտել

Կանխվել է ձերբակալվածների պահման վայրում պահվող անձին հատուկ գործիք փոխանցելու դեպք

Մասնավորապես, Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ի ոստիկանը, իր հերթապահության ընթացքում շրջայց կատարելու ժամանակ ՁՊՎ-ի տվյալ խցի դիտանցքից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share