«Moody’s»-ը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ:

Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը ակնկալվում է, որ կպահպանվի: Անդրադառնալով 2022թ. երկնիշ (12.6%) տնտեսական աճին՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%:

Բացի այդ, գործակալության կանխատեսումներով հարկաբյուջետային ցուցանիշները կկայունանան ներկայիս մակարդակի վրա, իսկ պարտքի բեռը կգտնվի նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում՝ առաջիկա տարիներին կայունանալով 45% մակարդակում և նպաստելով հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը: Այնուամենայնիվ, երկրի տնտեսական և հարկաբյուջետային իրավիճակը նկարագրելիս վարկանիշային գործակալության ներկայացուցիչներն անդրադարձել են առկա բարելավումները հակակշռող աշխարհաքաղաքական ռիսկերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի լուծման իր պատկերացումները

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատարին

Առնչվող նյութեր
Դիտել

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն

Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները: Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր…
Դիտել

«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի…
Դիտել

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված 2 տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված վարութային, ապացուցողական,…
Դիտել

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share