Ներկա պահին կա քաղաքական որոշում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը․ Արմեն Փամբուխչյան

ԱԻ նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ իրեն է վստահվել ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբը։ Փամբուխչյանը նաև հիշեցրել է, որ ինքն այլևս նախարար չի լինելու, քանի որ օրենքով դադարեցվում է ԱԻՆ գործունեությունը․

«Դա նույնպես բարձր պատասխանատվություն ու վստահություն է, որովհետև Երևանի ընտրությունները կարևոր են, և ես, լինելով ՔՊ վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը»,- ասաց Փամբուխչյանը։

Իսկ թե ինչով կզբաղվի ընտրություններից հետո՝ նա նշել է, թե որևէ քննարկում չկա. «Ներկա պահին կա քաղաքական որոշում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը։ Իսկ վաղվանից արդեն նախապատրաստական աշխատանքները պետք է սկսեմ»։

Խոսելով իշխանության վարկանիշի մասին՝ Փամբուխչյանն ասել է, որ ՔՊ-ն ունի բավական մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է. վարչապետ

Հաջորդը

Հայաստանն այսօր կառավարում է մի մարդ, որը չի հասկանում միջազգային քաղաքականության գործընթացները. Զուրաբյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի…
Դիտել

Արցախի նորանշանակ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share