Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին

Հաջորդը

Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքի…
Դիտել

«Չոր նավահանգստի» նախագիծը պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի նոր էջ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը: Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել…
Դիտել

«Կոլցո» (Օղակ) գործողության ժամանակ ադրբեջանցիներին աջակցել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Կոլցո» (Օղակ) գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․ «Ապրիլի 30-ին լրացավ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share