Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը:

Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է մեր երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը:

Տարեկան ու արտահերթ զեկույցներում Պաշտպանը մշտապես է ընդգծել վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայությունը։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետության կողմից պետք է պատշաճ հասցեավորվի։

Խիստ կարևոր է նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը։

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։

Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է։ Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Ավելին, այդ դեպքերին պետք է արձագանքել արագ ու համարժեք, հետևողական լինել արդյունավետ քննության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։ Այդ առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափույթ հաղթահարման անհրաժեշտություն։

Վստահ եմ` պետք է մեկտեղենք ջանքերը` մեր ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի ազատագրմանը Ռուսաստանից

Հաջորդը

Ռուսաստանն է որոշել Հայաստանին չմատակարարել զենք-զինամթերք․ Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, պատվաստանյութերի…
Դիտել

Մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց…
Դիտել

ՇՄ նախարարն այցելել է ձկնաբուծական տնտեսութուններ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում՝ ձկնաբուծական տնտեսութուններ այց կատարելու և տեղում գործընթացին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share