Ռուսաստանում տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շաբաթ օրը ՌԴ-ում ռազմական ապստամբության փորձին։ Նրա խոսքով, Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում։ 

Սիմոնյանը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, ապա դրանք կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա. «Բնական է՝ բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում անհանգիստ իրադարձությունները, հեղափոխության և ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր պայմանագրերով»,–ասաց նա։

Նա խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին, լրագրողների հարցադրումներին ի պատասխան շեշտելով, որ չի պատրաստվում մեկնաբանել ՌԴ-ում տեղի ունեցածը, քանի որ դա նրանց ներքին գործն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաստաբանները գործադուլ են հայտարարել

Հաջորդը

Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյուն Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ (թարմացված)

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել…
Դիտել

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական գործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին

Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share