Sardostain. Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճել է 10017%

Sardostain ընկերությունն իրականացրել է հետաքրքրական մարքեթինգային վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ Яндекс Поиск-ում (Յանդեքս որոնողական համակարգ) աննախադեպ հետաքրքրություն և, հետևաբար, որոնողական հարցման աճ է գրանցվել «Армения» (Հայաստան) բանալի-բառով:

Ընկերության ֆեյսբուքյան էջում տեղ գտած վերլուծությունը ներկայացնում ենք ձեզ ամբողջությամբ:

Sardostain-ը իրականացրել է կարևոր մարքեթինգային վերլուծություն որոնողական համակարգերում, որի արդյունքներով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Մանրամասն վերլուծությունը թույլ կտա ձեզ ավելի ճշգրիտ պատկերացում կազմել ձեր բիզնեսի զարգացման վեկտորի մասին համացանցում:

որոնողական համակարգերի չափաբաժինը ռուսական սեգմենտում

Պարզ պատճառներով մենք կենտրոնցրել ենք սույն վերլուծությունը հենց Яндекс որոնողական համակարգի վրա: Ռուսաստանի Դաշնությունից վերջերս Հայաստան ժամանածների ավելի քան 80 հազարից 50-ը ՌԴ քաղաքացիներ են, ովքեր այս կամ այն չափով մեծամասամբ օգտվել են Յանդեքս որոնողական համակարգից՝ Հայաստանի մասին տարատեսակ տեղեկություններ իմանալու նպատակով:

Որպեսզի պատկերացնենք Яндекс Поиск-ի կարևորության մասին, եկեք միասին ծանոթանանք որոշ տվյալների հետ.

61.67%

Միայն Ռուսաստանից, 2022 թ. մարտի 14-20 ընկած ժամանակահատվածում Яндекс Поиск-ից օգտվել են 1 միլիարդ 263 715 259 անգամ, ինչը կազմում է ՌԴ-ում որոնողական համակարգերից օգտվելու չափաբաժնի 61,67%-ը:

37.11%

Նույն ժամանակահատվածում ռուսաստանյան օգտատերերն ընդամենը 760 340 221 որոնողական հարցում են իրականացրել Google-ից՝ 37,11%: Գրեթե 2 անգամ Յանդեքսից պակաս:

Ի՞նչ է փնտրել ՌԴ-ց օգտատերը Հայասատնի մասին

Սկսենք գլխավորից: Яндекс Поиск-ում աննախադեպ հետաքրքրություն և, հետևաբար, որոնողական հարցման աճ է գրանցվել «Армения» բանալի-բառով անմիջապես Հայաստանից: Նախորդ տվյալների համեմատ, մեկ ամսվա կտրվածքով ՀՀ-ում օգտատերերն այս բառը, որոնում իրականացնելիս, կիրառել են 213 380 անգամ, գրանցելով՝ 10017% աճ: Ստացված արդյունքը խոսում է ոչ թե Яндекс Поиск-ից հայաստանյան օգտատերերի թվի ավելացման մասին, այլ ՌԴ-ից ՀՀ ահռելի ներգաղթի:

Sardostain

Նախորդ տվյալների համեմատ, մեկ ամսվա կտրվածքով ՀՀ-ում օգտատերերն «Армения» (Հայաստան) բառը, որոնում իրականացնելիս, կիրառել են 213 380 անգամ

Այս վերլուծելուծությունն իրականացնելիս մենք ընտրել ենք բազմաթիվ տարբերակներից ընդամենը մի քանիսը. այն թեմաները, որոնք այսօր արդի են հայաստանյան ձեռներեցների համար:

Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանից մեկ ամսվա ընթացքում օգտատերերը Яндекс Поиск-ում Հայաստանի մասին որոնումներ են իրականացրել հետևյալ «բանալի բառերով» մասնավորապես.

  • авиабилеты москва ереван – 111 770 անգամ
  • авиабилеты ереван – 207 122

Հետևյալ որոնողական հարցման (авиабилеты ереван) ծավալը Կենտրոնական դաշնային շրջանից (ՌԴ) նախորդ տվյալների համեմատ ավելցել է 140%-ով, իսկ Մոսկվայից և Մոսկվայի մարզից՝ 179%-ով:

  • туры в армению – 11 577
  • армения отдых – 10 333
  • джермук – 9 288
  • цахкадзор – 8 564
  • туры в армению (2022) – 3 354
  • туры в армению из москвы – 2 798
  • туры в армению с перелетом – 1 906
  • ереван что посмотреть – 1 557

Sardostain

Այս որոնողական հարցումների արդյունքների վերլուծության վրա ենք հրավիրում այն ընկերությունների և անհատ ձեռներեցների ուշադրությունը, որոնք Հայաստանում զբաղվում են զբասաշրջությանն առնչվող ոլորտներով:

Միայն վերոհիշյալ հարցումներով մոտ 50 հազ. ռուսաստանյան օգտատեր արդեն իսկ կարող էր հանդիսանալ ձեր պոտենցիալ հաճախորդը՝ օպտիմիզացված (SEO) Яндекс Поиск որոնողական համակարգի համար՝ արդի տուրիստական վեբկայք ունենալու պարագայում։

Եթե դեռ չունեք, ճիշտ ժամանակ է պատվիրելու այն Sardostain-ում։ Մենք ունենք ռուսալեզու կայքերի ստեղծման և առաջխաղացման մոտ 10-ամյա հրաշալի փորձ: Բաց մի թողեք 50% զեղչի հնարավորությունը: Առաջարկում ենք դիտարկել հետևյալ օրինակը` որպես ձեր տուրիստական բիզնեսի կայքի տարբերակ.

  • армянская кухня – 11 318
  • рестораны еревана – 7 417
  • армянские национальные блюда – 2 186
  • кафе армения – 1 965
  • блюда армянской кухни – 1 774
  • национальные блюда армении – 1 016
  • ресторан армянской кухни – 912

Եթե ձեր բիզնեսը Հայաստանում առնչություն ունի սննդի ոլորտի հետ (ռեստորան, սննդի առաքում, սրճարան, արագ սննդի օբյեկտ և այլն) և մինչ օրս չունեք ռուսական շուկայի համար արդիացված վեբկայք, ապա դուք կորցնում եք տասնյակ հազարավոր պոտենցիալ հաճախորդներ:

Ձեր ուշադրությանն ենք հրավիրում մեր առաջարկը 50% զեղչով՝ արագ սննդի կետերի համար: Գեղեցիկ, հարմար և արդիացնելու անսահմանափակ հնարավորություններով վեբկայք: Ռեստորանային բիզնեսի համար կարող եք դիտարկել հետևյալ տարբերակը:

Բոլոր այն ոլորտները, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն զբոսաշրջիկների հետ (հյուրանոցներ, հյուրատներ, տրանսպորտային ծառայություններ, գինետներ և այլ սպասարկման ոլորտի ընկերություններ ու անհանտներ), նույնպես պետք է վերլուծեն օգտատերերի հարցումները, որպիսի կայքի ստեղծման և առաջխաղացման հարցում գրանցեն բարձր արդյունքներ, ինչն իր հերթին կնպաստի ձեր բիզնեսի ճանաչելիությանը համացանցում, կբարձրացնի ձեր կայքի մրցակցությունը և ժամանակի ընթացքում կգրանցի նոր հաճախորդների քանակի աճ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ԱՄՆ դեսպան

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ…
Դիտել

Մարաղայի տասնյակ բնակիչներ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցոությամբ։ «Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության…
Դիտել

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share