«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Բազմաթիվ աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ այս օրերին Հայաստանում են:

Երևանի մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

STARMUS-ի կարևորագույն իրադարձություններից է Սթիվեն Հոքինգի մեդալի արարողությունը։ Փառատոնի պաշտոնական բացման ժամանակ` SONIC UNIVERSE ավանդական համերգային ծրագրի ընթացքում մեծ բեմից հայտարարվեցին 2022 թվականի դափնեկիրները, ովքեր գիտության հանրայնացման ուղղությամբ համաշխարհային ներդրում ունեցած գիտնականները։ Նրանք են Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, պոետ և նատուրալիստ Դայան Աքերմանը և պրիմատոլոգ և մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։

Սեպտեմբերի 5-ին նաև ռոք երգիչ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: Բրայան Մեյը ստանալով մրցանակը՝ ասաց. «Ծնունդդ շնորհավոր Ֆրեդի, ծննդյանդ օրը ես եմ մրցանակ ստանում»:

Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը նշեց՝ փառատոնը վերջապես Հայաստանում իրականություն է.

«Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Ի ուրախություն ինձ՝ STARMUS-ի նման փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ Իսկապես, այսպիսի փոքր երկրում այսքան աշխարհահռչակ գիտնականներ ու հայտնագործություններ են եղել ու շարունակում են իրագործվել։ STARMUS-ն այստեղ է գիտությունը՝ որպես մտածողություն փոխող և դեպի ապագան նայող ուղղություն ներկայացնելու համար և համոզված եմ՝ երիտասարդության համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու»:

Sonic Universe համերգային ծրագիրը մեկ բեմում՝ Մարսի շուրջ միավորել էր Ռիք Վեյքմանի, Քրիս Հեդֆիլդի, Sons of Apollo խմբի, Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի, Անդրեյ Մակարևիչի պես հայտնի երաժիշտների, որոնց նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

STARMUS-ի շրջանակներում առաջիկա մեկ շաբաթը հագեցած ծրագիր է ունենալու՝ օրը մեկնարկելու է Հանրայնացման Ծրագրով բուհերում, ուսումնական հաստատություններում ու կառույցներում և շարունակությունն է գտնելու STARMUS-ի հիմնական Կոնֆերանսներով Մարզահամերգային Համալիրի տարածքում։ Այս ամենը համեմված է լինելու ամենատարբեր ոճերի երաժշությամբ։

Սեպտեմբերի 8-11-ն էլ Օպերային հարակից Ազատության հրապարակը վերածվելու է գիտության ճամբարի, ուր կլինի բարձրակարգ երաժշտություն, դասախոսություններ ու գիտության շքահանդես՝ փոքրից մեծ բոլորի համար։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Այն հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռեալ»-ում մեկնաբանել են Արսեն Զախարյանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը

Հաջորդը

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Առնչվող նյութեր
Դիտել

Լավրովը ապրիլի 2-ին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին կհանդիպիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ…
Դիտել

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, «Ժողովրդավարության…
Դիտել

Մենք խնդիր ունենք այսօրվա բանակը համապատասխանեցնել նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին․ Վաղարշակ Հարությունյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը խոսել է բանակում բարեփոխումների մասին։ Նախարարը նշել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share