The Jerusalem Post-ն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում կանադական տեխնոլոգիաներով ստեղծված թուրքական ԱԹՍ-ների կիրառման խնդրին

The Jerusalem Post պարբերականն անդրադարձել է թուրքական անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված կանադական տեխնոլոգիաների տրամադրման խնդրին

Պարբերականը գրել է, որ Կանադայի կառավարությունը նախորդ տարի ԱԹՍ-ների տեխնոլոգիան վաճառել է Թուրքիային, որոնք Ադրբեջանն օգտագործել է 2020-ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ:

The Jerusalem Post-ը գրում է, որ փաստաթղթերի համաձայն՝ Կանադան Թուրքիային է փոխանցել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված Wescam օպտիկան:

2019-ին Կանադան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Թուրքիային, սակայն պարբերականը նշում է, որ պահեստամասերի վաճառքը վերականգնվել էր 2020-ին՝ Կանադայի վարչապետի հետ Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո:

Baykar-ը՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունը, որը կանադական Wescam օպտիկայի հիմքով դրոններ է արտադրում, սերտ կապեր ունի Էրդողանի փեսայի հետ:

The Jerusalem Post-ը նաեւ գրել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց ԱԹՍ-ների տեխնոլոգիաների կիրառման համար քննադատության են ենթարկվել ոչ միայն Կանադան ու Թուրքիան, այլ նաեւ Իսրայելը, որի մահապարտ ԱԹՍ-ները նույնպես օգտագործվել են վերջին պատերազմում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց խիստ դժգոհությունն են հայտնել հակառակորդին իսրայելական դրոնների վաճառքի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոնգրեսականները դիմել են ԱՄՆ-ում Ադրբջանի դեսպանին

Հաջորդը

Կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Հայաստանի պաշտպանւթյան նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի…
Դիտել

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել…
Դիտել

Ճապոնիան առաջին տեղում է աշխարհում քովիդի դեպքերի օրական աճով

Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել Է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս Է եկել բոլոր երկրների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share