Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է ԱԳՆ-ն՝ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի՝ Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դեմ գոլ խփելուց հետո արած ժեստի պատճառով։

Այս մասին հայտնելէ Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Հուլիսի 3-ին Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր Ավստրիայի ընտրանուն։ Դուբլի հեղինակ Դեմիրալը երկրորդ գոլից հետո ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը, որն արգելված է Գերմանիայում։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից այս հետաքննության անթույլատրելիության» մասին և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը բացատրել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ «գորշ գայլերի» ժեստերի պատճառով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը

Հաջորդը

ՄԻՊ ուղերձը ՀՀ սահմանադրության օրվա առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հերթական նամակը ընդդեմ Ադրբեջանի

Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի…
Դիտել

Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով։ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ֆոնին Հայաստանում՝…
Դիտել

Առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը․ Արթուր Հովհաննիսյան

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը՝ խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր ապալեգիտիմացնել…
Դիտել

L 410 տիպի օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի օդանավակայանում

Մոտ օրերին L 410 տիպի քաղաքացիական օդանավը տեխնիկական թռիչքներ կկատարի Կապանի «Սյունիք» օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share