Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝ ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- նամակում նշել է դեսպան Մարգարյանը:

Մհեր Մարգարյանն գրել է նաև, որ ապրիլին` Հայոց ցեղասպանության հիշատակի ամսվա ընթացքում հայերի մահերն ու տառապանքները ծաղրելը զուգադիպություն չէ, այլ հիշեցում այն մասին, որ ոմանք մինչ օրս անպատիժ են մնում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-նառողջացած, 4225-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային…
Դիտել

Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2»,…
Դիտել

Հարկային եկամուտները հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ․ Տիգրան Խաչատրյան

Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share