Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:

Արա Այվազյանը դեսպաններին հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ Կառավարությանը հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ–ի ԱԽ

Հաջորդը

Ադրբեջանական զինված ուժերի արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության քաղաքականության համատեքստում.Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում հիմնվեց Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը իր էջում գրում է. «Երևանում հիմնվեց Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը։   Շատ…
Դիտել

Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. Փաշինյան

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու հարցում։ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share